• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հանդիպումը շվեյցարահայ համայնքի հետ

15 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 15-ին Ժնևի Հայկական կենտրոնում տեղի ունեցավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հանդիպումը շվեյցարահայ համայնքի հետ։ Հանդիպմանը մասնակցելու բաց հրավեր էր ուղղվել Շվեյցարիայում բնակվող բոլոր հայերին։ Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության և Շվեյցարահայերի միության կողմից։
Հանդիպման ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձավ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքներին` ներկայացնելով թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ դիվանագության ուղղությամբ կատարվող քայլերը։ Նա մասնավորապես խոսեց հայ-շվեյցարական հարաբերություններից, ներկայացրեց համագործակցության զարգացման հեռանարները։ Այս առումով բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքի դերը` Ա.Հովհաննիսյանը խրախուսեց ընդլայնել առկա ծրագրերը և աշխատել Հայաստանի հետ համագործակցության նոր նախաձեռնությունների ուղղությամբ։
Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները։ Նա մանրամասն կանգ առավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նշեց վերջին շրջանում մեր երկրում տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, բերեց դրանք հիմնավորող պաշտոնական վիճակագրության և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալները։
Դեսպան Հովհաննիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որի ժամանակ ներկաները համտեսեցին հայկական գինի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: